Հարց քաղաքացիներից` տարածվում է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարերկրյա գործատուների և ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարածվում է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա: Կա՞ արդյոք ՀՀ-ում գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

Սիրանույշ Պողոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 6416 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 458 քաղաքացի, որոնցից 359-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից: 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն էր ստացել 9702 օտարերկրացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության է ենթարկվել 71 օտարերկրացի, այդ թվում 33-ը՝ ԱՊՀ պետություններից, որոնցից 29-ը՝ ՌԴ-ից: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում հաշվառման է վերցվել 853 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 488 քաղաքացի, որոնցից 423-ը՝ ՌԴ-ից:




Լրահոս