Գագիկ Մինասյանը տեղյակ չէ վարչապետի հրաժարականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ժամ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ավարտին հաստատեց իր հրաժարականի մասին լուրերը: Ողջ մամուլն ոողոված է նմանատիպ լուրերով, մինչդեռ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը դեռևս տեղյակ չէ կատարվածից:

ArmLur.am-ի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք վարչապետի հրաժարականը, Մինասյանը պատասխանեց. «Ինչո՞ւ արդեն հրաժարական է տվել: Ես չեմ հասցրել խնդիրը խորությամբ ուսումնասիրել և չեմ կարող այժմ մեկնաբանել»:




Լրահոս