Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հրաժեշտի ելույթով. «Մեր երկրի առջև բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել և դրանց լուծման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ»,-նշել էր նա, ապա ավելացրել, որ հրաժարական է տալիս:
ArmLur.am-ն այս առնչությամբ ՀՀ պատպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանից հետքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նա իշխանության վերնախավում կատարվելիք նոր փոփոխություններին:
«Հայաստանում միշտ էլ փոփոխությունների կարիք կա: Հիմա դա վարչապետի հրաժարականով կլինի, թե մեկ այլ ուրիշով չեմ կարող ասել: Որոշողը Հանրապետական կուսակցությունն է և նախագահը: Բավականին ներքին բևեռացող դժգոհություն կա, որի պայմաններում որոշ փոփոխություններ պետք է լինեն: Հիմա տեսնենք այդ փոփոխություններն արդյունք բերում են, թե ոչ»: