
Իտալացի Մարչելո Լիպին երեք տարվա պայմանագիր կկնքի չինական «Գուանչժոու Էվերգրանդի» հետ և այսպիսով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Չինաստանում երեք տարվա աշխատանքի համար կստանա 60 միլիոն եվրո: Այժմ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան է: Կատալոնացի մասնագետի տարեկան աշխատավարձը 17 միլիոն եվրո է:
Մասնագետի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն: «Յուվենտուսի» հետ նա հինգ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: