Մարչելո Լիպին կավարտի մարզչական կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին հայտարարել է մարզչական կարիերայի ավարտի մասին:

«Չեմ ցանկանում շարունակել մարզչական աշխատանքս: Դրա համար ես արդեն ծերացել եմ: Կշարունակեմ աշխատել որպես տեխնիկական տնօրեն»,- նշել է Լիպին:

Նրա աշխատանքի վերջին վայրը «Գուանչժու Էվերգրանդ»-ն էր, որը նրա գլխավորությամբ դարձել էր Չինաստանի չեմպիոն:




Լրահոս