Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանը միայն վերջին պահին որոշեց անձամբ հայտարարել հեռանալու լուրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության նիստի ավարտին, երբ արդեն նախկին վաչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, շատերին թվաց, որ նա կարծես թե միայն վերջին մի քանի րոպեում որոշեց անձամբ նման բան հայտարարել:

Ըստ Կառավարության կանոնակարգի` օրակարգը սպառելուց հետո գործադիրն անցնում է գաղտնի նյութի քննարկման, այսօր էլ այդպես կլիներ, եթե վերջին պահին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը չորոշեր ելույթ ունենալ: Մի քանի րոպե խոսելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշեց, որ ասելիք ունի և հաստատեց մամուլում շրջանառվող հրաժարականի լուրը:

Հիշեցնենք նաև, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստեր, և եթե Հովիկ Աբրահամյանն անձամբ չհայտարարեր դա, իր փոխարեն կաներ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սակայն ինչպես տեսանք Հովիկ Աբրահամյանը վերջին պահին որոշեց անձամբ հայտարարել հրաժարականի մասին լուրը:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս