Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան. Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հիմնական հաղթողները և մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 446 օգտատեր, իսկ քվեարկությանը`28 700։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն առաջին հորիզոնականը զբաղեցրած Անի Սեթյանին հանձնեց գլխավոր մրցանակը` iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած Հայկ Չոմոյանին` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած Հասմիկ Չանախչյանին` Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքի հեղինակ Նարինե Սարգսյանը ևս ստացավ Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացան Beeline Smart հեռախոսներ:

«Ի սրտե շնորհավորում եմ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի բոլոր հաղթողներին: Այս մրցույթն իսկապես աննախադեպ էր մեզ համար թե մասնակիցների թվով, և թե ներկայացված հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանքներով, որոնք մեզ նույնպես ստիպեցին նորովի նայել «Neo» ծառայությանը: Մրցույթը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մենք արժեքավոր և հետաքրքիր նվերներ ենք պատրաստել նաև հոկտեմբերին կայանալիք խաղարկության համար, որին կարող են մասնակցել մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն առաջիկա խաղարկությանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները http://neo.pgtb.me/8826G2 հղումով աշխատանքը ներբեռնելուց կամ քվեարկելուց հետո ստացել են հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

Հիշեցնենք, որ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ ներբեռնել http://neo.pgtb.me/8826G2 հղումով:

unnamed-8

unnamed-9




Լրահոս