ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում էր իր Անկախության 25-ամյակը: Այսօր արդեն Արցախը 25 տարեկան է: Տոնական միջոցառումն այս տարի զուսպ է նշվելու` կապված ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված հայորդիների հիշատակի հետ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում:

Նարինե Հովհաննիսյան (39 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
-իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից: Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
-ժողովի հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ թղթային կրիչի վրա,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
-առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
-վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
-փոխանցման ակտը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը:

Մարիետա Բադալյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ.Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում, անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին նպատակային սոցիալական վճարները չեն կատարվի, եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը կլինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները:
Նորից աշխատանքի անցնելու դեպքում նպատակային սոցիալական վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին ու դրանց հաշվին ձեռք կբերվեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք: Ի դեպ, աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար:




Լրահոս