
Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյոևը նշանակվել է երկրի նախագահի պաշտոնակատար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Որոշումն ընդունվել է օրենսդրական պալատի և Օլիյ Մաժլիսի (հանրապետության խորհրդարանի վերին և ստորին պալատներ) նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովը մահացավ սեպտեմբերի 2-ին: