ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային ստաժի մեջ ներառվո՞ւմ է որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ կամ կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Վահե Հայրապետյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ հասկացության մասին տրված պարզաբանման համաձայն՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ընկած ժամանակաընթացքում ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը:
Բացի այդ, «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ «ավագ» զինվորական կոչումով դասակի հրամանատարի ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Ուստի որպես ջոկի հրամանատար՝ սերժանտ, կրտսեր սերժանտ զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը չի կարող համարվել պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ փոքր-ինչ անարդար է միայն «ավագ» զինվորական կոչումով ծառայության ժամանակահատվածի աշխատանքային ստաժի հաշվարկումը: Չէ՞ որ մյուս երկուսը նույնպես զինվորական ծառայության ժամանակահատված են համարվում։