Ինչո՞ւ հուլիսյան դեպքերն անարձագանք մնացին Սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունների և եկեղեցիների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հուլիսի 17-ի «Սասնա Ծռեր» խմբի գործողությունները, հանրության կողմից իրականացված ինքնաբուխ հանրահավաքները, ինչպես նաև հանրահավաքի մասնակիցների համատարած ձերբակալություններն անարձագանք մնացին Սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունների և եկեղեցիների կողմից։ Նշված ենթադրյալ լռության իրողությունում «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտո մասնաճյուղը որոշեց կազմակերպել «Հայաստան-Սփյուռք Սասնա Ծռերից հետո» խորագրով համաժողով։

Համաժողովը կվարի Վիգեն Աթարյանը (քաղաքական վերլուծաբան, Մոնթրեալ)։ Մասնակցող բանախոսներ՝ Տարոն Աճեմօղլու (տնտեսագետ, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի պրոֆեսոր, Բոստոն), Ռոբերտ Այդաբիրյան (ճարտարագետ, Հայկական Դիտարանի հիմնադիր, Փարիզ), Կարո Ղազարյան (իրավաբան, Հայ Իրավաբանների Միություն, Լոս Անջելես), Ռիչարդ Կիրակոսյան (քաղաքական վերլուծաբան, Երևան), Գառնիկ Քերկոնյան (իրավաբան, Հայ Իրավաբանների Միություն, Լոս Անջելես), Արսինե Խանջյան (դերասանուհի, Տորոնտո), Մարինե Մանուչարյան (քաղաքական գործիչ, Երևան), Ալեք Ենիգոմշյան (քաղաքական գործիչ, Երևան)։

Համաժողովը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 9։00-ին Տորոնտոյի “Westin Prince” հյուրանոցում:

Հայկական Վերածնունդ – Տորոնտո մասնաճյուղ




Լրահոս