Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնության պետական գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնության պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Լիաննա Մեհրաբյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է՝

– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.

Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը՝ ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:

– ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.

-նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ`ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն՝ հեռակա կարգով, չի թույլատրվում:




Լրահոս