
Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլսն անհատական ծրագրով վերսկսել է մարզումները: 26-ամյա ֆուտբոլիստը կատարել է վազքային վարժություններ:
Արազ Օզբիլիսը ձախ ծնկահոդի վնասվածք էր ստացել Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում: Հայ ֆուտբոլիստը բացակայում է «Բեշիկթաշի» հայտացուցակից Չեմպիոնների լիգայում: