Կհաջողվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դառնալ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական համագումարը: Այս համագումարը ուշագրավ է նրանով, որ ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված քաղաքական ուժի առաջին ստուգատեսն է լինելու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ հունիսից ընդդիմադիր դաշտում բանավեճ է ծավալել, որի արդյունքում հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժը: Ուստի այս հանրահավաքը կարող է լինել այն փորձությունը, որը գործնականում ցույց կտա, թե ՔՊԿ-ի հավակնությունները եւ հանրության շրջանում ունեցած հեղինակությունը որքանով են հավասարազոր: Այս տեսանկյունից համագումարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ ապագայի համար կրկնակի առանցքային նշանակություն է ունենալու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս