
Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մարզման ընթացքում մկանային վնասվածք է ստացել: Գերմանացին հնարավոր է բաց թողնի կատալոնական թիմի առաջիկա հանդիպումը:
Նման զարգացումների դեպքում «Բարսելոնա»-ում նորամուտը կնշի «Այաքս»-ից տեղափոխված Յասպեր Սիլեսենը: «Բարսելոնան» այսօր հյուրընկալելու է «Ալավեսին»: