
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` անձը ո՞ր դեպքերում չի կարող ամուսնալուծության հայց ներկայացնել:
Աննա Դանիելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության հայց չի կարող ներկայացվել որոշակի հանգամանքներում.
կնոջ հղիության ընթացքում կամ մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը նրա հայրությունն այլ անձ է ճանաչել,
գ դատարանի որոշմամբ` իբրեւ հայր, տղամարդու մասին տեղեկությունը հանվել է երեխայի ծննդյան վկայականի գրառումից,
գ եթե այդպես են պահանջում անգործունակ ճանաչված ծնողի շահերը:
Վերոնշված հանգամանքների առկայության դեպքում հայց կարող է ներկայացվել, միայն եթե ամուսիններից մեկը մյուս ամուսնու կամ երեխայի նկատմամբ հանցագործության տարրեր պարունակող անօրինական քայլ է կատարել: Այդ դեպքում դատարանի մեղադրական դատավճիռ կայացնելը պարտադիր չէ:
Կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծության հայց կարող է ներկայացվել, եթե ապագա երեխայի հայրությունը` սահմանված կարգով, հայրության ճանաչման համար հայց ներկայացնելու ճանապարհով այլ անձ է ճանաչել:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում: