Պարզվել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հանկարծամահ եղած դատապարտյալի մահվան պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ հանկարծամահ է եղել 62-ամյա դատապարտյալ Հայրապետ Հայրապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Սեպտեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով պատճառը սրտի սուր անբավարարությունն է»,- ասաց Գոռ Ղլեչանը: Հայրապետ Հայրապետյանը դատապարտվել էր 2009 թվականին 9 տարի ժամկետով:

Գոռ Ղլեչյանը նշեց, որ մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե դատապարտյալը դուրս  գրվելուց հետո է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:




Լրահոս