Կոտայքի մարզի գյուղերից մեկում կյանքից զրկվել է 9-ամյա երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում հանկարծամահ է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։




Լրահոս