Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: