
Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում:
Մխիթարյանը դարպասին կամ դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Նրա 20 փոխանցումներից նպատակին հասել է 75 տոկոսը: Նա մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքրում, մեկական անգամ խլել է գնդակը եւ կասեցրել է գրոհը:
Մխիթարյանը ստացել է 6.22 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ամենաբարձրը Մարուան Ֆելաինիի գնահատականն է՝ 7.98: