
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նաև հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան:
Ախալքալաքում նախապես առաջադրվել էին Սամվել Պետրոսյանն ու Հենզել Մկոյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Պետրոսյանը նշեց, որ ինքը չի առաջադրվելու, ինքնաբացարկ է ներկայացրել. «Ես այդ ընտրություններին չեմ մասնակցելու, պատճառներ կան, որոնք չեմ կարող բարձրաձայնել»:
Ստացվում է, որ միակ թեկնածուն Հենզել Մկոյանն է: