
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը չեղարկել է Կալիֆոռնիա այցերը թոքաբորբի պատճառով, փոխանցում է CNN-ը:
Նշվում է, որ նախկին պետքարտուղարի շտաբում պլանավորվում է, որ սեպտեմբերի 12-ին և 13-ին նա պետք է մեկներ Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո՝ Դեմոկրատական կուսակցության համար միջոցների հավաքման միջոցառման համար:
Այդ պլանները չեղարկվել են: Նա նաև սեպտեմբերի 14-ին պետք է այցելեր Լաս Վեգաս:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քլինթոնի անձնական բժիշկը նրա մոտ թոքաբորբ է ախտորոշել: