«Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրելուն աջակցելու մեջ մեղադրվողը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանին սեպտեմբերի 10-ին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը. «Իմ պաշտպանյալը 69 տարեկան է և այդ տարիքում հոգեբանական ճնշման է ենթարկվում, բացի այդ, նաև ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Նրան առանց հիմքերի են պահում կալանքի տակ: Ուրբաթ օրը նիստին մասնակցելուց առաջ նրա ինքնազգացողությունը վատացավ, և փոխանակ սպասեն մինչ մարդը կազդուրվի` հենց հաջորդ օրը կրկին նիստ գումարվեց»:

Խաչատուր Գիչյանը երկու անգամ սրտամկանի ինֆարկտ է տարել, օրերս դատարանը նրա կալանքի որոշումը ևս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել:




Լրահոս