ՀՀԿ-ն հաստատում է` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվելու է Հայաստանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նեկայացուցիչ է լինելու: «Հերթականության կարգով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվելու է Հայաստանին, սակայն այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ում: ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն ունի իր կանոնադրական խնդիրները, և պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ չի կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված է», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս