
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին, ինչպես հատյնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը՝ վերջին ռուս-ամերիկյան համաձայնությունների համատեքստում»,- ասել է նա:
Պեսկովը հայտնել է նաև, որ նախագահը քննարկել է «Կովկաս-2016» ավարտված զորավարժություններն ու ԱՊՀ երկրների կայանալիք գագաթաժողովները: