Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, մեկ գիշերվա ընթացքում նախագահականում որոշում է կայացվել Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին հեռացնել աշխատանքից:
Հիշեցնենք, որ այդպիսի որոշում կայացնելուց բացի արդեն իսկ Լալայանին փոխարինող են նշանակել՝ ի դեմս Ալեքսան Հարությունյանի, ով նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:
Իսկ ինչով է հայտնի պաշտոնից անսպասելի հեռացված Սևակ Լալայանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2013 թվականին հայտնել է, որ Սևակ Լալայանը նախագահի նստավայր էր եկել ԱՄՆ-ից, եւ լուրեր կային, որ ԱՄՆ քաղաքացի էր: Սույն անձը, կարծես, խնամքով թաքցնում է իր անձնական տվյալները, քանի որ նրա կենսագրության մասին տեղեկություններ իմանալու բոլոր ջանքերն ապարդյուն էին անցել:
Սևակ Լալայանը պաշտոնական իր հայտարարգրում նշել է, որ դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում կազմել են 4մլն, 200.000 դրամ, իսկ աշխատավարձը՝ ամսեկան մոտ 560.000 դրամ: Տարվա ընթացքում նրա փոխառության գումարը նախորդ տարեվերիջին կազմել է մոտ 40 հազար դոլար: Լալայանը նաև ստացել է տոկոս, որը կազմել է մոտ հազասր վեց հարյուր դոլար: Ի դեպ, Սևակ Լալայանի կնոջ՝ Նարինե Սուվարյանի դրամական միջոցները մեկ միլիոն դրամ են կազմել: Ի տարբերություն մյուս պաշտոնյաների կանանց, ովքեր ավելի «հարուստ են», քան իրենց ամուսինները, Սևակ Լալայանի կինը համեստ ունեցվածք ունի: Համեմատելով նախագահի մյուս օգնականների հետ՝ կարելի է եզրակացնել, որ Սևակ Լալայանը ամենաաղքատ կադրերից մեկն է:
Լիդա Եղիազարյան