Մեկ գիշերվա մեջ աշխատանքից ազատել են նախագահի օգնականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, մեկ գիշերվա մեջ նախագահականում որոշում է կայացվել նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին հեռացնել աշխատանքից:

Մեկ գիշերվա մեջ այդպիսի որոշում կայացնելուց բացի արդեն իսկ Լալայանին փոխարինող են նշանակել: ArmLur.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի օգնական է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:

Թե որն է եղել մեկ գիշերվա մեջ նման որոշման պատճառը, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ նախագահականում բացի այս փոփոխությունից, այլ տեղափոխություններ ևս եղել են, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:




Լրահոս