ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Փետրվարի 20-ը կարեւոր օր է: 1988թ. այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ վերամիավորվել Հայկական ԽՍՀ-ին։ Դրա համար էլ Արցախում կա Փետրվարի 20-ի փողոց:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե գնեմ նոր մեքենա եւ ձեռք բերեմ ԱՊՊԱ պայմանագիր, ապա նախկին մեքենայի ապահովագրական պատմությո՞ւնն են հաշվի առնելու ապահովագրավճար սահմանելիս, թե՞ ոչ:

Սլավա Մարկոսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ո՛չ, Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն վարորդի, իսկ անսահմանափակ լիազորված տիրապետողներով պայմանագրերում ապահովադրի ապահովագրական պատմությունը:
Օրինակ՝ եթե Դուք գնել եք մեքենա, որով նախկինում գրանցվել են ապահովագրական դեպքեր, ապա այդ դեպքերը Ձեր ապահովագրավճարի վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական իրավախախտումների: Օրինակ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում նրանք ստիպված կլինեն մուծել յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենան վարելու դեպքում՝ 100.000 դրամ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի՞ ՀՀ-ում որդեգրում կատարել: Այսինքն՝ նա կարո՞ղ է հայ երեխայի որդեգրել:

Սիրարփի Հայրապետյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Երբ ցանկը գրանցված է, համապատասխան մարմինը ունի մեկ ամիս ժամանակ, որպեսզի կարողանա գնահատել որդեգրել ցանկացող անձի կենցաղային պայմանները եւ կազմել համապատասխան հայտարարություն, որն իր մեջ ներառում է դրական կամ բացասական եզրակացություն հնարավոր որդեգրման վերաբերյալ:
Եթե որդեգրմանը խոչընդոտող պատճառներ չկան, եւ եթե դոսյեի փաստաթղթերում ներկայացված ինֆորմացիան ամբողջական է եւ անթերի, ապա համապատասխան մարմինը տալիս է դրական եզրակացություն, որը ուժի մեջ է 12 ամիս` եզրակացությունը տրամադրելու օրվանից սկսած: Դիմողը դրական եզրակացության հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում է որպես երեխա որդեգրել ցանկացող անձ:
Իսկ եթե որոշ ինֆորմացիա բացակայում է, համապատասխան մարմինը 30 օր ժամանակ է տրամադրում՝ բացակայող փաստաթուղթը կամ ինֆորմացիան ներկայացնելու կամ էլ լրացնելու համար:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում օրենքն արգելում է որդեգրել այն ծնողներին, ովքեր ունեն դատվածություն ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների համար: Դատարանը կարող է չեղյալ հայտարարել իր վճիռը` ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով երեխայի կարծիքը, եթե լրացել է երեխայի 10 տարին: Որդեգրումից հետո դատարանը կարող է չեղյալ հայտարարել իր որոշումը, եթե որդեգրող ծնողները խուսափում են կատարել իրենց վրա դրված ծնողական պարտականությունները:




Լրահոս