Հրդեհ Նուռնուս գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է կուտակված անասնակեր՝ մոտ 1000 հակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, հրդեհը մարվել է` 11.39-ին:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 3 խոշոր և 9 մանր եղջերավոր անասուն:

Այրվել է պահեստավորված անասնակեր (մոտ 1000 հակ):




Լրահոս