Հարց քաղաքացիներից` Կենտրոնական բանկն ի՞նչ չափանիշներով և ընթացակարգով է ընտրում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Կենտրոնական բանկն ի՞նչ չափանիշներով եւ ընթացակարգով է ընտրում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին։

Հունան Մարկոսյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ընտրու-թյան չափանիշները եւ ընթացակարգերը սահմանված են «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 10/01-ով:
Մասնավորապես, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն կարող է տրամադրվել ՀՀ տարածքում ստեղծված այն կառավարչին, որն ունի միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ կենսաթոշակային ֆոնդերի (նմանատիպ այլ ներդրումային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Այդպիսի միջազգային ֆինանսական կազմակերպության եւ/կամ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության (կազմակերպությունների) ձայնի իրավունք տվող մասնակցությունը պետք է կազմի 50 տոկոսից ավելին, եւ այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա որոշիչ ձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահ-մանելիս, ինչպես նաեւ կառավարչի գործադիր մարմինը եւ ներքին հսկողության համակարգը ձեւավորելիս:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարձատրվում է ֆոնդի կառավարման ծառայությունների դիմաց: Վարձավճարի չափը սահմանվում է տվյալ ֆոնդի կանոններով եւ չի կարող գերազանցել օրենքով սահմանված մեծությունը` կառավարման ներքո գտնվող զուտ ակտիվների արժեքի 1,5 տոկոսը:




Լրահոս