Մեկնարկել է Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանը: Նիստի սկզբում, օրակարգը հաստատելուց հետո, ավագանու անդամները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին հավանություն է տվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական-քաղաքական գործիչ Հրաչիկ Սիմոնյանի, ակադեմիկոս Առնոլդ Ադամյանի, ՀՀ վաստակավոր լրագրող Սուրեն Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:




Լրահոս