Այսօր`ժամը 18.30-ին, ԱԺ-ում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր, որը ձեռք է բերվել Ընտրական օրենսգրքում կատարված նոր փոփոխությունների հիման վրա:
Համաձայնագիրը կստորագրեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Ինչպես հայտնի է` համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռևս սեպտեմբերի 10-ին և փոփոխությունների մեջ ներառված է քվեարկված ցուցակների հրապարակումը: