Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ասել է՝ որքան ժամանակ է պաշտոնավարելու. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Այսպիսով, Կարեն Կարապետյանը Հայաստանի 14-րդ վարչապետն է: Ընդամենը յոթ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2-ին, Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն արձակվում է, եւ նորընտիր խորհրդարանը ձեւավորում է իր կառավարությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը:

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլեւս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում եւ լինի միայն ՀՀ քաղաքացի: Մյուս կողմից, ակնհայտ է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը լինել վարչապետ՝ երկրի գլուխը: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու «պայմանագրի» գործողության ժամկետը լինելու է մեկ տարի յոթ ամիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս