Օրենքով սահմանված պետական աջակցությունն այդպես էլ տեղ չի հասնում. ազատամարտիկի անչափահաս երեխաները կրկին փողոցում հայտնվելու վտանգի առաջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքն ունի ժամանակավոր կացարան, որը ձեռք էին բերել դրամահավաքի միջոցով հավաքված գումարով:

Ինչպես ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` մինչ օրս ընտանիքին պետական որևէ օգնություն չի ցուցաբերվել. «Մենք բողոք ենք ներկայացնելու. մեզ քննչական մարմիները հայտնել էին, որ իրենք այդ խնդրով կզբաղվեն, բայց փաստացի ոչինչ չի  արվել»:

Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանն ունի վեց անչափահաս երեխա, ովքեր հոր կալանավորումից հետո մնացել են առանց անհրաժեշտ խնամքի, իսկ պետությունը նման դեպքերում, ըստ օրենքի, պարտավորվում է հոգալ անչափահասների խնամքի և ապրուստի հարցը, որը փաստացի չի կատարվում:

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը հուլիսի 24-ի երեկոյան ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ հեռախոսազրույց ունենալու պատճառով, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):




Լրահոս