Դուք մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեք. Բակո Սահակյանը` Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի,  իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին:

Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման, տնտեսության առաջընթացի ապահովման, Հայաստանի եւ Արցախի միջեւ կապերի շարունակական խորացման ու ընդլայնման հայրենանվեր գործին: Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»:




Լրահոս