«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության կազմից դուրս գալու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ժողովրդավարության նորմերին համապատասխան՝ հանրաքվեն լավագույն գործիքն է: Վերջին տարիներին ես բազմից հայտարարել եմ, որ մտադիր եմ հանրաքվե կազմակերպել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց կարծիքը հայտնեն Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ»,-հայտարարել է Լե Պենը՝ պատասխանելով երկրի նախագահ ընտրվելու դեպքում ԵՄ-ից Ֆրանսիայի դուրսբերման հարցով հանրաքվեի անցկացման մասին հարցին:
Նա նաև սուր քննադատության է արժանացրել Եվրահանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերի ելույթը՝ նշելով, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի դուրսբերումից հետո «բոլոր բարդ հարցերին միայն մեկ պատասխան է տալիս, որն է՝ «ավելի շատ Եվրոպա» է անհրաժեշտ հանրությանը»:
Նա նաև նշել է ազգերին ազատ լինելու իրավունք տալու անհրաժեշտության մասին: