«Ես պատկերացնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին, թե՛ ցանկացած մարդու»:Կարեն Անդրեասյան «168 ժամ»Պահո~, Կարեն Անդրեասյանը, օմբուդսմեն չդարձած, սկսել է դասակարգել մարդկանց` իշխանություն, ընդդիմություն եւ մարդիկ: Փոխադարձաբար հիացնում են նաեւ իշխանության պատկերացումները օմբուդսմենի վերաբերյալ` որպես վերջին այլընտրանք Հայաստանում: Երբ Անդրեասյանը դեռ լրագրող էր եւ վարում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարը, անգամ միջին պաշտոնյաների հետ զրույցի ժամանակ այնպես էր խեղճանում, որ հեռուստադիտողների մեղքն էր գալիս: Իսկ այժմ պատրաստվում է պաշտպանել ուրիշների իրավունքները: Թերեւս իր նշած 3 «խավերից» նա առավելագույնը կկարողանա «պաշտպանել» միայն իշխանությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ