![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/24068bf0d963e92143e82878eed58.jpg)
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկեր գեներալ Խուլուսի Աքարի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովն աշխատանքային այց է կատարել Թուրքիայի Հանրապետություն: Անկարայում նա կհանդիպի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում կքննարկի Սիրիայի Արաբական Հանրապետությունում սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարներն ու ընթացիկ իրավիճակը»,-ասել է Կոնաշենկովը: