Ուզբեկստանում 5%-ով կբարձրացվեն էլեկտրաէներգիայի սակագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի սակագները հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն 5%-ով: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է «Ուզբեկէներգո» ընկերության հայտարարության մեջ:

Մասնավորապես, էլեկտրաէներգիայի 1 կվ/ժամի գինը կբարձրացվի մինչև 191 սում (4,14 ռուբլի): Իսկ ջեռուցման, ջրամատակարարման համար գները կկազմեն 201,5 սում (4,37 ռուբլի):

Էլեկտրական վառարաններով հագեցված տներում 1 կվ/ժամի գինը 91 սումից կհասնի մինչև 95,5 սում (2,07 ռուբլի):

Համաշխարհային բանկի փորձագետների տվյալներով՝ ներկա պահին Ուզբեկստանում էներգետիկ ոլորտի սակագները թույլ են տալիս մարել բոլոր ընթացիկ ծախսերը արտադրության, էներգիայի բաշխման համար:




Լրահոս