Սևանում 7-ամյա երեխայի աչքի առաջ ծեծելով սպանել են հորը. կիզակետում Սևանի նախկին քաղաքապետի որդին է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Սեւանում տեղի ունեցած սպանության մանրամասները ներկայացնում է ոստիկանությունը:

2015թ. ապրիլի 5-ին Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում մատաղի արարողություն էր, որին մասնակցում էին եւ տուժածը, եւ հանցագործություն կատարողնելեքսանյանն առաջարկել էր ընկերոջ՝ Հմայակ Թ.-ի մեքենայով տուն հասցնել, վերջինն էլ համաձայնել էր:

Ճանապարհին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Հմայակն իրեն չճանաչելու պատրվակով վիճաբանություն էր սկսել ուղեւորի  հետ, բռունցքով հարվածել էր նրա դեմքին եւ իջեցրել մեքենայից:

Ընկերը եւս միացել էր նրան եւ ծեծելով սպանել նրան: Դեպքից մի քանի օր անց հայտնաբերվել եւ ձերբակալվել է Արթուր Ա.-ն, իսկ Հմայակ Թ.-ի նկատմամբ հարուցվել է հետախուզում:

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցները Աղավնաձոր գյուղում հայտնաբերվել եւ կալանավորվել է Հմայակ Թ.-ն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս