«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հակառեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Եվրոպայի լիգայի առաջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվելով հոլանդական «Ֆեյենորդին», հակառեկորդ է սահմանել ակումբի պատմության մեջ:

Անգլիայի 20-ակի չեմպիոնն առաջին անգամ պարտվել է եվրագավաթների չորրորդ արտագնա խաղում անընդմեջ: Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանում մանչեսթերցիները 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս պարտվել էին «Լիվերպուլին» (0:2), 1/16 եզրափակիչում՝ դանիական «Միտյուլանդին» (1:2), ինչպես նաեւ 2015-ի դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Գերմանիայում անհաջող խաղ էին անցկացրել «Վոլֆսբուրգի» հետ (2:3):




Լրահոս