Ֆրանսիական Դիժոն քաղաքում պայթյուն է որոտացել. կան մեծ թվով վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արևելքում գտնվող Դիժոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել, փլուզվել է շենքի մի մասը, փոխանցում է francetvinfo կայքը:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակովը ժամը մոտ 09.15-ին: Հաղորդվել է մեծ թվով վիրավորների մասին:

Քաղաքապետ Ֆրանսուա Ռեբսամենը BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ պայթյունի հնարավոր պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը:




Լրահոս