Եթե Գագիկ Ծառուկյանը թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է` չգա. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել: Նա խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցը, որ եթե Ծառուկյանը ցանկանար վերադառնալ, ՀՀԿ-ն թույլ կտա՞ր, Վահրամ Բաղդասարյանը հարցը պրովոկացիոն որակեց. «Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն, կայացած անձնավորությունն է, որ չեմ կարծում` քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի: Իսկ եթե թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է չգա»:

Դիտարկմանը, թե նրան հեռացնողը ՀՀԿ-ն էր, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե դուք այդպես եք գնահատում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին չհեռանալ»:




Լրահոս