Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը, եթե անձը այլ պետությունում մշտապես ապրելու որոշում կայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե անձը այլ պետությունում մշտապես ապրելու որոշում կայացնի:

Կարինե Մնոյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:

Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ:




Լրահոս