Հայաստանի Սուպերգավաթի խաղը՝ սեպտեմբերի 24-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ ժամը 19:00-ին, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» և Հայաստանի գավաթակիր «Բանանցը» առաջին անգամ կհանդիպեն Սուպերգավաթի խաղում: «Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» նման հաջողության հասել է 2014-ին: Հանդիպման մուտքն ազատ է:




Լրահոս