Հոլիվուդում փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևտմյան Հոլիվուդում փոխհրաձգության արդյունքում առնվազն 2 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավոր են: Այս մասին հայտնում է KTLA5 հեռուստաալիքը:

Փոխհրաձգության մասին հաղորդագրությունները ստացվել են սեպտեմբերի 16-ին երեկոյան: Հաղորդագրության է ստացվել մեկ մարդու մասին, ով կրակ է բացել 4 մարդու ուղղությամբ: Երկուսը զոհվել են, մյուսները ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են:

Հարձակում իրագործած անձի ինքնությունը չի հաստատվել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:




Լրահոս