Ինչպես պատրաստել «թռչնի կաթ» տորթը սպիտակաձավարով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ ճանաչում ունեցող «թռչնի կաթ» տորթը կարելի է գտնել ցանկացած խանութում: Այս խմորեղենը հայտնի է վաղուց և սիրված է բոլորի կողմից:

Սակայն դրա պատրաստման այլ եղանակներ կան:

«Թռչնի կաթ» սպիտակաձավարով.

Խմորի համար՝

– 160 գ ալյուր

– 200 գ շաքարավազ

– 130 գ կարագ

– 4 ձու

– 40 գ կակաո

– 12 գ վանիլային շաքարավազ

– 12 գ փխրեցուցիչ

– 2 ճաշի գդալ կաթ

– մեկ պտղունց աղ

 

Կրեմի համար՝

– 800 մլ կաթ

– 130 գ սպիտակաձավար

– 300 գ կարագ

– 150 գ շաքարավազ

– 1 կիտրոն

 

Գլազուրի համար՝ 

– 80 գ շաքարավազ

– 50 գ թթվասեր

– 40 գ կարագ

– 30 գ կակաո

 

Պատրաստման եղանակը՝ 

1. Ձվերը, միացնելով սովորական և վանիլային շաքարավազի հետ, ինչպես նաև աղի հետ, խառնեք միքսերով:

1

2. Խփեք փափկացված կարագը, ավելացրեք մաղած ալյուրը, կաթն ու փխրեցուցիչը:

3

3. Ավելացրեք ձվի խառնուրդն ու մանրակրկիտ խառնեք:

4

4. Խմորը բաժանեք երկու մասին, մեկի մեջ ավելացրեք կակաոն և խառնեք: Մյուս մասեք թողեք , ինչպես կա:

5

5. Թխման համար նախատեսված ամանը թեթևակի քսեք կարագով, դրա մեջ դրեք միագույն խմորն ու թխեք 180 աստիճանով մոտ 10 րոպե: Ապա նույն ձևով թխեք մյուս գույնը: Ապա թողեք հովանա:

6. Պատրաստեք կրեմը: Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք շաքարավազ և սպիտակաձավար, խառնեք և եփեք մարմանդ կրակի վրա մինչև խտանալը: Դրանից հետո հանեք կրակի վրայից և թողեք հովանա:

6

7. Ճզմեք կիտրոնի հյութը: Կրեմը հարեք բարձր արագությամբ 5 րոպեի ընթացքում, ավելացրեք կիտրոնի հյութը: Միացրեք կրեմը սպիտակաձավարի հետ և կրկին խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը:

7

8. Հավաքեք տորթը, ներքևի հատվածում դրեք մուգ հատվածը, վրան դրեք կրեմն ու ծածկեք մյուս հատվածով: Թեթևակի սեղմեք ձեռքերով և դրեք սառցարանում ողջ գիշեր:

9. Գլազուրի պատրաստման համար միացրեք բոլոր բաղադրիչները, դրեք մարմանդ կրակի վրա և եփեք:

8

Գլազուրը քսելուց հետո ևս 30 րոպե թողեք սառցարանում:

Կարելի է մատուցել:

9




Լրահոս