Լավագույն ավանդույթները շարունակվում են. ԴԱՀԿ-ն մետաղյա ջարդոն է վաճառքի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը շարունակում է Միհրան Պողոսյանի ավանդույթները: ԴԱՀԿ ծառայությունը դեռ շարունակում է երկաթյա կտորների վաճառքը:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն այս անգամ վաճառքի է հանել 43 հազար 800 կգ քաշով սեւ, մետաղյա ջարդոն: Ջարդոնը գտնվում է Սյունիքի մարզում, վաճառվում է մեկ ամբողջական լոտով եւ արժի ավելի քան 55 հազար դրամ: Այլ կերպ ասած՝ ԴԱՀԿ-ն փորձում է աղբի դիմաց գումար կորզել, բայց այդպես էլ չի գտնում այն մեկին, որը կհամաձայնի իր փողերը «քամուն տալ»:




Լրահոս