Այսօր ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 317 համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում: Արդեն 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Էջմիածին քաղաքում: Հիշեցնենք, որ նախօրեին ն միջադեպ է տեղի ունեցել երկու թեկնածուներ Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի միջև: Վերջինս իր համախոհ Ստեփան Աբգարյանի հետ տեղափոխվել է8 հիվանդանոց:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

ArmLur.am-ն այսօր պարբերաբար տեղեկություններ կհրապարակի Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ընթացքից:

 




Լրահոս