ՏԻՄ ընտրություններին ժամը 11.00­-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.61%-­ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18­ ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Առավոտյան` ժամը 8.00­-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00­-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am»:




Լրահոս